Հունգարիան և Սլովակիան կրկին ստանում են ռուսական նավթ «Դրուժբա»-ի վերականգնումից հետո

Հունգարիան և Սլովակիան հաստատել են, որ կրկին ստանում են ռուսական նավթ, այն բանից հետո, երբ Ուկրաինան վերականգնել է «Դրուժբա» նավթամուղը, որը վնասվել էր հունվարին, Կիևի պնդմամբ, ռուսական հարվածի հետևանքով։

Կիևը երեկ էր հայտարարել, որ խողովակաշարի վերականգնումից հետո վերսկսվել է նավթի մղումը դեպի Հունգարիա և Սլովակիա։ Այդ նույն ժամանակ ԵՄ-ն կանաչ լույս էր տվել Կիևին՝ 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակման վերացման համար, որը արգելափակել էր Հունգարիայի նախկին ազգայնական առաջնորդ Վիկտոր Օրբանը։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ողջունել է նավթամուղի վերաբացումը։ Սակայն Կրեմլին մոտ կանգնած վարչապետը լրագրողներին ասել է, որ չի հավատում, թե «Դրուժբան» իրականում վնասված է եղել։

«Դուք գիտեք, թե ինչի մասին եմ խոսում։ «Դրուժբա» նավթամուղն օգտագործվել է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք»,- ասել է Ֆիցոն։

Նավթամուղը դարձել էր հակամարտության առանցքային թեմա Ուկրաինայի, Եվրոպական միության, Հունգարիայի և Սլովակիայի միջև, որոնք դեռևս ռուսական նավթ են ներմուծում այդ խողովակաշարով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ երկրները նախնական համաձայնություն են տվել Կիևին նոր վարկի արգելափակման վերացմանը


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են. Զելենսկի