Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պահանջների կատարումը. Ղալիբաֆ

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր հայտնել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի կատարել Թեհրանի պահանջները, այդ թվում՝ չի վերացրել ծովային շրջափակումը։

«Ուզում եմ հստակ հայտարարել, որ Հորմուզի նեղուցը չի բացվի, քանի դեռ չեն կատարվել փոխըմբռնման հուշագրով նախատեսված ամերիկյան պարտավորությունները»,- պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում ասել է Ղալիբաֆը։

Նրա ներկայացրած պահանջների թվում են ծովային շրջափակման վերացումը, նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը և արտերկրում սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի պատրաստվում երկարաձգել Թեհրանի հետ բանակցությունների համար նախատեսված և արդեն ավարտված ժամկետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իրանի շուրջ լարվածությունը՝ կոչ անելով շարունակել բանակցություններըԹրամփ․ Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշըՔուշները հանդիպել է Նեթանյահուի հետFox News. «Թրամփը սպառնում է ռմբակոծել նաև Օմանը» Իրանը հայտնում է՝ Օմանի հետ բանակցությունները շարունակվում ենԹրամփ․ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»Թրամփը ողջունում է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև ստորագրված պաշտպանական համաձայնագիրը