Հորմուզի նեղուցը կարող է փակվել կամ վերաբացվել միայն Թեհրանի հրամանատարության կողմից, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարի ԱՄՆ տարածք:
Mehr լրատվական գործակալությունը հայտնում է՝ Ղարիբաբադին ասել է, որ ջրային ճանապարհը «չի կարող գրավվել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիրով, ո՛չ հրաման տալով, ո՛չ էլ նախընտրական ելույթով», հավելելով, որ Իրանը չի վախենում սպառնալիքներից և ուժի ցուցադրություններից։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ նեղուցը «իրանական է եղել և կմնա իրանական»՝ զգուշացնելով, որ Իրանը կշարունակի ջրային ուղու շրջափակումը, մինչև Վաշինգտոնը չընդունի իր «ռազմավարական և ծանր պարտությունները»։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմից առաջ Հորմուզով էր անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Սակայն պատերազմից հետո Իրանը հայտարարեց, որ նեղուցը փակ է «թշնամական երկրների» համար, իսկ նեղուցով անցնելու համար պետք է ստանալ Թեհրանի թույլտվությունը: Այդ պահից ի վեր սահմանափակ թվով նավեր են անցնում Հորմուզով: