Հորմուզի նեղուցը բաց կլինի հրադադարի ընթացքում

Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց կլինի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ընթացքում՝ Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ֆոնին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը։ Նավթի գները միջազգային շուկաներում միանգամից նվազել են մոտ տասը տոկոսով։

Լիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տասնօրյա հրադադար Իսրայելի և Լիբանանի միջև. լիբանանցիները տոնում են


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հեզբոլան» հայտարարում է, որ «մատը ձգանի վրա է», եթե Իսրայելը խախտի հրադադարը