Հորմուզի նեղուցում «ծառայությունների մատուցման վճար կգանձվի»․ ՉԺՀ-ում Իրանի դեսպան

Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլի

Չինաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցով երթևեկող նավերից վճարներ կգանձվեն՝ ակնարկելով, սակայն, որ «բարեկամ» երկրները կօգտվեն հատուկ պայմաններից։

Պեկինում անցկացված Համաշխարհային խաղաղության համաժողովի ժամանակ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ Թեհրանը, Օմանի հետ «գործակցությամբ», աշխատում է ջրային ուղու «նոր կարագավորումների» ուղղությամբ։

«Որպես երկիր, որի տարածքային ջրերի մի մաս է Հորմուզը, մենք միանշանակ ծառայությունների մատուցման դիմաց վճարներ կգանձենք», - ասել է Ֆազլին՝ պնդելով, որ այդ վճարները «տուրք» չեն լինի։

Իրանցի դիվանագետը մանրամասնել է․ «Նոր կարգավորումները վերաբերելու են Հորմուզի նեղուցով երթևեկության անվտանգության ապահովմանը, նավերի անցման վերահսկողությանը... ինչպես նաև մեծ թվով նավերի առկայության էկոլոգիական հետևանքների․․․հասցեագրմանը»։

Նա հավելել է, որ հնարավոր է՝ հատուկ վերաբերմունք ցուցաբերեն բարեկամ երկրների, ինչպես նաև «դժվար ժամանակներում» Իրանի կողքին կանգնած երկրների նկատմամբ։

Նախքան պատերազմի մեկնարկը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։

ԱՄՆ-Իրան ատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ առևտրային նավերը 60 օր անվճար կանցնեն նեղուցով, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում 60-օրյա ժամկետի լրանալուց հետո։ Վաշինգտոնից հետևողականորեն ընդգծում են՝ Թեհրանը չի կարող վճարներ գանձել նեղուցից օգտվող նավերից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օմանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի հետ Հորմուզի նավագնացության անվտանգության հարցում համաձայնության է եկել Թրամփը հայտնել է՝ Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» են տվել Խամենեիի հուղարկավորության համարՎենս. ԱՄՆ-ը պատրաստ է ուժ կիրառել Իրանի դեմ, եթե դիվանագիտությունը ձախողվիԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարձակումները և վերսկսել բանակցությունները․ աղբյուրԻրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել«Հորմուզի նեղուցի համար նոր կարգավորումներ ընդունելու ցանկացած փորձ կմեծացնի լարվածությունը». ԱրաղչիԹրամփը սպառնում է «ոչնչացնել» Իրանը