Հնդկաստանը և Եվրոպական միությունը վերջնականապես համաձայնեցրել են առևտրային համաձայնագիրը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Ըստ լրատվամիջոցի՝ մոտ երկու տասնամյակ տևած բանակցություններից հետո համաձայնագիրը ճանապարհ կհարթի, որպեսզի Հնդկաստանը բացի իր շուկան՝ 27 անդամներից բաղկացած ԵՄ-ի հետ ազատ առևտրի համար:
«Երեկ Եվրամիության և Հնդկաստանի միջև ստորագրվեց մեծ համաձայնագիր: Աշխարհի տարբեր մասերում սա անվանում են բոլոր գործարքների մայրը։ Այս համաձայնագիրը մեծ հնարավորություններ կբացի Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության և Եվրոպայի միլիոնավոր մարդկանց համար», - ասել է Մոդին։
Նախօրեին էլ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերը, նշել էր, որ Եվրամիությունն ու Հնդկաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն ու Հնդկաստանը մտադիր են խորացնել ռազմական համագործակցությունը