Հնարավոր է՝ երբևէ չպարզվի՝ ովքեր են մեղավոր Իրանում օրիորդաց դպրոցին հասցված հարվածի համար․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ հնարավոր է երբևէ հայտնի չդառնա, թե ովքեր են փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի առաջին օրը, Մինաբի օրիորդաց դպրոցի175-ից ավելի աշակերտի և ուսուցչի կյանք խլած հրթիռակոծության մեղավորները։

«Չգիտեմ՝ արդյոք երբևէ կպարզվի այդ հարցը՝ մեղավորության իմաստով, քանի որ ամենուրեք հրթիռներ էին թռչում։ Պատահածը սարսափելի է, բայց հրթիռները թռչում էին ամենուրեք», - ասել է նա։

«Ինչ-որ մեկն ասաց, թե դա մեր հրթիռն էր. հնարավոր է՝ դա մեր հրթիռը չէր․․․Ես չեմ տեսել որևէ բան, որն ինձ կստիպեր հավատալ, որ դա մերն էր, - նշել է ԱՄՆ նախագահը՝ եզրակացնելով․ - Չեմ կարծում, որ դա մենք էինք»։

Reuters-ը մարտին գրել էր, որ ԱՄՆ ռազմական քննիչները չեն բացառում, որ ամերիկյան ուժերն են պատասխանատու կատարվածի համար։ Պենտագոնը խորացրել էր հետաքննության ուղղությամբ ջանքերը, սակայն որևէ արդյունքի մասին դեռևս չի հաղորդվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՄԱԿ-ը ԱՄՆ-ին կոչ է անում ավարտել Իրանի տարրական դպրոցի վրա հարվածի հետաքննությունըՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը շտապ քննարկում կանցկացնի Իրանում դպրոցի վրա հարձակման վերաբերյալԻրանում դպրոցի վրա հարձակման վերաբերյալ անհրաժեշտ է անաչառ, անկախ հետաքննություն. ՄԱԿ