ՀՀ-ում ԵՄ նոր առաքելությունը կփորձի ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա. Զախարովա

Եվրամիությունը Հայաստանում քաղաքացիական առաքելությամբ «կփորձի ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ ԵՄ նոր մեխանիզմը Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտրամադրի՝ հայկական նախարարությունների և ազգային ինստիտուտների վրա ազդելու համար:

Եվրամիությունն այս շաբաթ հավանություն տվեց Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է առաքելության վերաբերյալ որոշումը:

Զախարովան հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունները թույլ չեն տա երկրում ԵՄ նոր առաքելությանը Երևանին միացնել հակառուսական քաղաքականությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշումը