««Հեզբոլա»-ն պետք է վայր դնի զենքերը, Իսրայելը՝ դադարեցնի պատերազմը». Մակրոն

«Ես կոչ եմ անում ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիական անձանց անվտանգությունը», - X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

««Հեզբոլա»-ն պետք է վայր դնի զենքերը: Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը», - հավելել է Մակրոնը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 10-օրյա հրադադարի շուրջ: Նա այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցներից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հույս է հայտնում, որ «Հեզբոլա»-ն «պատշաճ կգործի» Թրամփը հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմը «պետք է շատ շուտով ավարտվի»ՄԱԿ-ի փորձագետները դատապարտում են Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները