Բիշքեկում հանդիպում են ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարները

ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների հանդիպումը Բիշքեկում, 24-ը մայիսի, 2024թ․

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների հանդիպումը։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը նախատեսվում է ԱՊՀ երկրների անվտանգային սպառնալիքների գնահատման միասնական մոտեցումներ մշակել և դրանք չեզոքացնելու համար բարձրացնել հատուկ ծառայությունների փոխգործակցության էֆեկտիվությունը։

Այսօր Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը, ընդունելով հանդիպման մասնակիցներին, ասել է, որ անվտանգության ոլորտում ամենասուր խնդիրները ահաբեկչությունն է և ծայրահեղականությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանում այսօր մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժությանը