Քննարկման վերջին փուլում Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանվել է հայաստանյան Unibank-ը:
Բրյուսելը 103 կազմակերպությունների ու անհատների շարքում առաջարկում էր պատժամիջոցներ սահմանել նաև 2001-ին Հայաստանում հիմնադրված Unibank-ի և ադրբեջանական Yelo Bank-ի նկատմամբ: Ադրբեջանական բանկն, ըստ «Ազատության» աղբյուրների, շարունակում է մնալ ցանկում:
Եվրամիության արտգործնախարարության կազմած սահմանափակումների 20-րդ փաթեթի նպատակն է, ըստ Բրյուսելի, թիրախավորել Ռուսաստանի եկամուտները և ռազմական կարողությունները՝ Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմին ի պատասխան:
«Մենք առաջին անգամ կակտիվացնենք նաև պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարը՝ արգելելով համակարգչային թվային կառավարման մեքենաների և ռադիոընդունիչների արտահանումը և մատակարարումը, երբ կա այդ արտադրանքի՝ Ռուսաստան վերաարտահանման բարձր ռիսկ», - այս ամսվա սկզբին հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լայենը։
Փաթեթը դեռ չի ընդունվել, դրա շուրջ քննարկումները Եվրամիությունում շարունակվում են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթում ընդգրկվել է նաև Հայաստանի Unibank-ը