«Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք տարածքային պահանջ ենք համարում մեր երկրի նկատմամբ, պաշտոնապես վերացված լինեն՝ նոր սահմանադրության ընդունման, թե իրավական մեկ այլ մեխանիզմի միջոցով», - Reuters-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։
Դրա հետ մեկտեղ ադրբեջանցի պաշտոնյան հավելել է. «Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին հարցն է»։
«Մենք այժմ ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունն այլևս թղթի վրա գրված ինչ-որ խոսքեր կամ հռչակագրեր չեն՝ դա իրականություն է», - նշել է Հաջիևը։