Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ

Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ ունեցավ նախօրեին կայացած «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչում, սակայն չընդգրկվեց երեկոյի լավագույն տասնյակում՝ եզրափակիչ անցնելու համար։

«Ամեմամեծ շնորհակալությունս ուզում եմ հայտնել հենց Ձեզ՝ բոլորին, ովքեր այս օրերին ինձ աջակցում ու ոգևորում էին», - ինստագրամյան գրառման մեջ գրել է Սիմոնը։

Ելույթ ունեցած 15 երկրից եզրափակչի ուղեգիր նվաճեցին Բուլղարիան, Ռումինիան, Չեխիան, Կիպրոսը, Դանիան, Ավստրալիան, Ուկրաինան, Ալբանիան, Մալթան և Նորվեգիան, իսկ հարևան Ադրբեջանը, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Լատվիան դուրս մնացին պայքարից։

Կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած 20 երկրները մեծ քառյակի երկրների և հյուրընկալող Ավստրիայի հետ միասին ելույթ կունենան վաղը կայանալիք մեծ եզրափակիչում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

10 երկիր անցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ, Վրաստանը դուրս մնաց պայքարից

2018-ից ի վեր դա կլինի «Եվրատեսիլ»-ի առաջին եզրափակիչը, որին հարավկովկասյան որևէ պետություն մասնակցելու ուղեգիր չի ստացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եվրատեսիլ» 2025. կազմակերպիչները մտադիր են քվեարկության դնել Իսրայելի մասնակցության հարցըՎիեննան կհյուրընկալի «Եվրատեսիլ 2026»-ը