Հայաստանում է Կանադայի վարչապետը

Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու:

Կանադայի վարչապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Մարկ Քարնին եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդն է, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։

«Ես՝ Նիկոլ Փաշինյանի հետ, հրավիրել եմ Մարկ Քարնիին՝ որպես հյուր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին», - ավելի վաղ X-ում գրել էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ հավելելով. - «Եվրոպան և Կանադան ավելին են, քան պարզապես համախոհ գործընկերներ. միասին մենք կառուցում ենք համաշխարհային դաշինք՝ խաղաղությունը, համատեղ բարգավաճումը և բազմակողմանիությունը պաշտպանելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստան են ժամանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցներըԻնչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կկայանա առանց ՄերցիԷրդողանը Հայաստան չի գա, փոխնախագահին է գործուղելԶելենսկին ժամանում է Երևան