Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց. Փաշինյան

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այսօր հայտարարեց Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ:

«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարոց պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի վերջին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Նաև նշել էին, որ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

«Սա մենք ընկալում ենք որպես բարեկամական ժեստ, որը բարձր ենք գնահատում: Վստահ եմ՝ Հայաստանում նման հանրաքվե անպայման տեղի կունենա, խնդիրը ժամկետներն են: Ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև բովանդակային», - հայտարարեց Փաշինյանը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ. Փաշինյան«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին