ԱԺ ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը համապատասխան. ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը համապատասխան և եղել են «բաց ու մրցակցային», հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը։

«Ընտրությունները եղել են բազմակուսակցական, օրենքներին համապատասխան, տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ գործել են սահուն, իսկ ձայների հաշվարկի ընթացակարգը՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»,- այսօր հայտարարել է առաքելության ղեկավար Նուրլան Սեյթիմովը։

«Դիտորդների կողմից նկատված առանձին թերությունները տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանը կարող է հույս դնել ԵՄ-ի վրա». Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵՄ-ն և ՀՀ-ն կառուցում են ավելի ամուր կապեր, ստեղծում նոր հնարավորություններ. Անտոնիու ԿոշտաՄակրոնը կսատարի խաղաղությանն ու ՀՀ ինքնիշխանությանըԿոբախիձեն, Տոկաևը շնորհավորել են Փաշինյանին«Հիմա հենց այն պահն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին». Փաշինյանին շնորհավորել է Զելենսկին