«Հայաստան»-ը եվրոպացիների ուշադրությունն է հրավիրում ՀՀ-ում ժողովրդավարության հետընթացի, արցախցիների, գերիների խնդիրներին

Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ՝ «Հայաստան» դաշինքը բողոքի ակցիա է իրականացնում:

Ընդդիմադիր դաշինքը պահանջում է, որ եվրոպացի առաջնորդներն ուշադրություն դարձնեն «Հայաստանի ժողովրդավարական հետընթացին, քաղբանտարկյալների խնդրին, արցախցիների իրավունքներին»։ Պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներին։

Նրանք երթ են իրականացնում: Ակցիային մասնակցում են նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության մի շարք անդամներ:

Անձրև ու կարկուտ սկսվեց, ցույցի մասնակիցները հասան Մարզահամերգային համալիրի մոտ և պատսպարվեցին դիմացի գետնանցումի տանիքի տակ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ են