Հարավային Կորեայում հնարավոր են համարել ռուսական տեխնոլոգիաների օգտագործումը «Հվասոն-20» հրթիռի մեջ

Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը հնարավոր է համարել, որ ռուսական տեխնոլոգիաներն են կիրառված Հյուսիսային Կորեայի նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռում:

Միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան անցած շաբաթ ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է իր գերժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ «Հվասոն-20» հրթիռը:

Պետական լրատվական գործակալությունը այն ներկայացրել էր որպես Փհենյանի «ամենահզոր միջուկային ռազմավարական զենք», որի հեռահարությունը կարող է թույլ տալ Հյուսիսային Կորեային հարվածել ԱՄՆ-ում գտնվող թիրախներին։