Հարավային Կորեան հետ կկանչի իր դեսպանին Ուկրաինայից

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համայնապատկեր, արխիվ

Հարավային Կորեան այսօր հայտարարել է, որ հետ կկանչի իր դեսպանին Ուկրաինայից՝ ի նշան բողոքի այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հյուսիսկորեացի երկու ռազմագերիներին Սեուլին փոխանցելու ենթադրաբար գաղտնի տեղեկությունը հրապարակելու դեմ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Օրեր առաջ Հարավային Կորեայի նախագահն ասել էր, թե Սեուլը «հետագա քայլերի» կդիմի, եթե Ուկրաինան հրապարակավ ներողություն չխնդրի այդ բացահայտման կապակցությամբ:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը չի հաղորդել, թե երբ դեսպան Պարկ Հի-չանգը կվերադառնա հայրենիք: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Սեուլը կշարունակի խորհրդակցությունները Կիևի հետ և հուսով է, որ վեճը երկու պետությունների միջև կհարթվի:

Հյուսիսկորեացի երկու ռազմագերիներին Հարավային Կորեային փոխանցելու մասին Զելենսկին հայտարարել էր սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ում իր ելույթում: Հարավային Կորեան Ուկրաինային մեղադրում է այդ փաստը չբացահայտելու պայմանավորվածությունը խախտելու համար, սակայն Կիևը հերքում է նման համաձայնության առկայությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարավային Կորեան «պատասխան քայլերով» է սպառնում Ուկրաինային՝ ներողություն չխնդրելու դեպքումՀարավային Կորեան Ուկրաինայից պաշտոնական բացատրություն և ներողություն է պահանջում