Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել են Դիլիջանում։

Կողմերը նույնաբովանդակ տեքստ են տարածել, ըստ որի «բանակցությունների ընթացքում քննարկել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծել են երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը»։

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել «երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին»։

Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքային շփումները և պայմանավորվել, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սա Հաջիևի առաջին այցն էր Հայաստան, մինչ այդ՝ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակում նաև փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն էր այցելել Հայաստան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վարչապետը մանրամասներ հայտնեց հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումիցՇատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Մուստաֆաևի այցի մասինԱդրբեջանի փոխվարչապետը Հայաստան այցելեց. քննարկվել են սահմանազատման և այլ հարցեր, ստորագրվել է արձանագրություն