Ուկրաինական զինուժն այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ հարվածում է Ղրիմի կամրջին, որի վրայով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է, Telegram-ում հայտնել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
««Ղրիմի կամրջի վրա հերթական հարձակման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է», - գրել է նա։
Ակսյոնովը նշել է, որ բոլոր պատասխանատու ծառայությունները գտնվում են իրենց աշխատանքի վայրերում, վնասի գնահատում է կատարվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանը կրկին հարվածել է Կիևի կամուրջներին, Ուկրաինան էլ՝ Ղրիմի կամրջին, որի մի հատվածը փլուզվել էԿամրջի վրա հարձակումը տեղի է ունենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Ծինփինի հանդիպումից առաջ։
Տելեգրամյան Exilenova+ ալիքի հաղորդմամբ՝ կամուրջը ենթարկվել է հրթիռային հարձակման: «Крымский Ветер» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ կամրջին երկու հրթիռ է հարվածել: Տեղի բնակիչները պնդում են, որ դրանք, հավանաբար, հարվածել են կամրջի երկաթուղային հատվածին։
Ուկրաինայի զինված ուժերը այս շաբաթվա ընթացքում արդեն երկու անգամ՝ նոյեմբերի 16-ին և 17-ին, հարձակվել էին Ղրիմի կամրջի վրա։ Առաջին գործողությանը մասնակցել է մոտ 100 անօդաչու թռչող սարք։ Երկրորդ հարձակմանը ներառվել են անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «Նեպտուն» և «Ֆլամինգո» հրթիռներ։
Երկրորդ հարվածի հետևանքով կամրջի՝ ավտոմեքենաների համար նախատեսված մասի 227 մետր երկարությամբ կամարներից մեկը փլուզվել էր և ընկել ջուրը։ Կերչի նեղուցը Սև և Ազովի ծովերի միջև մեծ տարողունակության նավերի համար միակ խորջրյա երթուղին է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղրիմի կամուրջը վնասվել է, բանակցություններին Եվրոպայի մասնակցությունը հարցականի տակ էՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կամուրջը խոցվել է յոթ շաբաթ տևած նախապատրաստական գործողության յոթերորդ փուլում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ իր ուժերը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար օգտագործվող նավերին։
Նախարարությունը հայտնել է, որ հարվածները հասցվել են Օդեսայի մարզի երկու էլեկտրակայանների, Չեռնոմորսկ նավահանգստի վառելիքի պահեստների և Օդեսա երկակի նշանակության ապրանքներ տեղափոխող բեռնատար նավի։
Հաղորդվում է, որ ռուսական ուժերը նաև հարվածել են հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքում գտնվող էլեկտրակայանին, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և լոգիստիկ կենտրոններին։