Գերմանիան Ուկրաինային PAC-2 հրթիռներ կտրամադրի Patriot-ների համար

Patriot համակարգից արձակվող հրթիռ, արխիվ

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը «Ռամշտայն» ձևաչափով նիստի ընթացքում հայտարարել է Ուկրաինային Patriot համակարգերի համար PAC-2 հրթիռների առաջիկա հրատապ մատակարարման մասին:

«Ուկրաինայի նախապատրաստումը ձմռանը բարձրագույն առաջնահերթություն է և մեզնից պահանջում է վճռական և անհապաղ գործողություններ: Մենք միասին պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք Ուկրաինայի դիմակայունության բարձրացման համար: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինային շտապ տրամադրել անհրաժեշտ PAC-2 հրթիռներ Բունդեսվերի պաշարներից», - ասել է Պիստորիուսը՝ նաև կոչ անելով դաշնակիցներին ստուգել սեփական պաշարները և նույնանման մատակարարումներ իրականացնել Ուկրաինային:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Եվգենի Խմարան հայտնել է, որ գործընկերների հետ պայմանագրեր են կնքվում Patriot համակարգերի համար շուրջ հազար հրթիռների մատակարարումների վերաբերյալ:

Ուկրաինան ձգտում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ունենալ ձմռանն ընդառաջ, որպեսզի կարողանա դիմակայել ռուսական հնարավոր հարձակումներին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լոնդոնը Կիևին ռազմական օգնության փաթեթ կտրամադրի, այդ թվում՝ Patriot-ի հրթիռներ Զելենսկին ակնկալում է Թրամփի հետ հանդիպում ամսվա երկրորդ կեսինԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցում են Patriot-ների արտադրության արտոնագրի շուրջ. ՌուբիոԶելենսկին դաշնակիցներին կոչ է արել արագացնել Patriot համակարգերի հրթիռների մատակարարումը