Գերասիմով․ Տարեսկզբից Ուկրաինան 1700 քառ. կմ տարածք է կորցրել

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմով, արխիվ

«Տարեսկզբից ռուսական բանակը Ուկրաինայում 1700 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել», - այսօր հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

«Միայն մարտ-ապրիլ ամիսներին ռուսական զորքերին հաջողվել է վերահսկողություն հաստատել 34 բնակավայրերի կամ 700 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ», - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։

Գերասիմովի խոսքով՝ այս պահին Ուկրաինայի արևելքում գործող ռուսական զորքերի հարձակումը շարունակվում է, «բոլոր ուղղություններով»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անօդաչուների հարվածներից Սումիում 15 մարդ է վիրավորվելՆավթի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը ուժեղացնում է Կրեմլի պատրանքը, թե հնարավոր է շարունակել պատերազմը. ԶելենսկիՏուապսեում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվելՈւկրաինայի վարչապետը ԱՄՆ այցից հետո ավելի վստահ է ամերիկյան աջակցության հարցում