«Գազի թանկացում չի կարող լինել, մենք պայմանագիր ունենք, որը փոխշահավետ է». Փաշինյան

«Գազի թանկացում չի կարող լինել, որովհետև մենք պայմանագիր ունենք, որը գործում է, և այդ պայմանագիրը փոխշահավետ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գազի գնի հետ կապված մենք հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել»,- շեշտեց Փաշինյանը:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե «Գազպրոմ»-ը գազի գնի վերաբերյալ դիմել է Հայաստանի կառավարությանը: Նախօրեին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը որպես իրավասու գերատեսչության ղեկավար պնդեց, որ գազի թանկացման հետ կապված իրենք որևէ տեղեկություն չունեն:

Խուդաթյանի հավաստմամբ՝ առհասարակ նման հարց չի բարձրացրել «Գազպրոմ»-ը, թե գազի գինը պետք է վերանայվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց նաև, որ ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ-ի կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը՝ այսինքն՝ անդամ երկիրը, որ կարող է որոշել դուրս գալ:

«Բայց ցանկացած հարց կարելի է քննարկել, ենթադրում եմ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»,- ասաց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իշխանությունը վստահ է՝ ՌԴ-ն չի գնա կտրուկ գործողություններիՀայաստանը քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն. Շոյգու