Գարեգին Բ-ն ցավակցել է Վրաստանի պատրիարքի վախճանման առիթով

Երկու երկրների կաթողիկոսները

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով, հայտնում են Մայր Աթոռից:

Կաթողիկոսը նշել է, որ Իլիա Երկրորդը հավատքի ամրության և հոգևոր առաջնորդության վկան էր. «Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ»։

Ըստ Գարեգին Բ-ի՝ նա դժվար ժամանակներում հաստատուն է պահել Վրաց եկեղեցու առաքելությունը:

Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը վախճանվեց երեկ՝ 93 տարեկանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կոբախիձեին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահացել է Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա Երկրորդը