Ֆրանսիան ծրագրում է Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ «Մեծ յոթնյակի»՝ G7-ի ֆինանսների նախարարների հանդիպում կազմակերպել, որին կմասնակցեն նաև կենտրոնական բանկերի ղեկավարները։ Այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսքյուրը։
«Մենք ցանկանում ենք մեկ շաբաթ սպասել՝ տեսնելու, թե ինչպես կզարգանա հակամարտությունը և ինչպես կարձագանքեն շուկաները», - ասել է Լեսքյուրը։
Ներկայումս Ֆրանսիան է նախագահում զարգացած տնտեսություններ միավորող «Մեծ յոթնյակ» խումբը, որի կազմում են նաև Կանադան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները։ Լեսքյուրը նշել է, որ հաջորդ շաբաթվա հանդիպումը նախատեսվում է որպես կարծիքների փոխանակում։
«Տարածաշրջանային հակամարտության պայմաններում, որն արդեն ունի գլոբալ հետևանքներ, ակնհայտ է՝ կարևոր է մեր գործողությունների համակարգումը», - ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը։
Մերձավոր Արևելքում պատերազմը, որը սկսվել է շաբաթ օրը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունից հետո, վերջին օրերին հանգեցրել է ֆոնդային շուկաների կտրուկ անկման, հատկապես Եվրոպայում և Ասիայում։
Ներդրողները մտահոգված են ածխաջրածինների գների կտրուկ աճով՝ Հորմուզի նեղուցով մատակարարումների խափանումների պատճառով։ Հորմուզի նեղուցով անցնում է ծովով փոխադրվող փոխադրվող համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մոտ 20 տոկոսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարում է, որ վերահսկում է Հորմուզի նեղուցը