Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի միջամտում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, այլ միայն պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին։
Մակրոնը նաև հավելել է, որ Ֆրանսիան ռազմական ուժերի հավելյալ ստորաբաժանումներ է ուղարկել Մերձավոր Արևելք, այդ թվում՝ «Շառլ դը Գոլ» ավիակիր նավը, որպեսզի պաշտպանեն իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին, որոնք ենթարկվել են Իրանի կողմից իրականացված հարվածների, ինչպես նաև օգնելու նրանց «կասեցնել անօդաչու սարքերն ու հրթիռները»։
Le Figaro թերթին տված հարցազրույցում Մակրոնը նաև նշել է, որ Փարիզը ջանքեր է գործադրում փորձելու ապահովել ծովային նավագնացության անվտանգությունը։
Շաբաթվա սկզբին Մակրոնը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել էր, որ փորձում է ձևավորել կոալիցիա՝ տարածաշրջանում համաշխարհային տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն Իրանի անվերապահ կապիտուլյացիան է պահանջում