Ֆրանսիայում անտառային հրդեհը ստիպել է տարհանել մոտ 20 հազար մարդու

Անտառային հրդեհ Ֆրանսիայում, հուլիս, 2026թ.

Ֆրանսիայում Բորդոյի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսի ափին տարածվող անտառային հրդեհը ստիպել է տարհանել մոտ 20 հազար մարդու, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Ըստ տեղական իշխանությունների՝ մինչ այժմ ոչ ոք չի տուժել։

Երեկ կեսօրին բռնկված հրդեհն արդեն տարածվել է ավելի քան 2 400 հեկտար տարածքի վրա։ Այն մարելու համար տեղում աշխատում է մոտ 700 հրշեջ։

Հարավում՝ Մարսելից հյուսիս-արևելք գտնվող Պոնտևեսի շրջանում, հաջողվել է վերահսկողության տակ առնել մեկ այլ խոշոր հրդեհ, որը ոչնչացրել է շուրջ 2 500 հեկտար անտառ և 10 տուն։

Հյուսիսում՝ Ֆոնտենբլոյում էլ կրակը կլանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պատմական անտառի մոտ մեկ տասներորդ մասը։

Անցած ամիսներին՝ մայիսից ի վեր, Ֆրանսիակ սաստիկ շոգերի երեք ալիք է արդեն ապրել։ Ազգային օդերևութաբանական ծառայության՝ Météo-France-ի տվյալներով՝ 1947 թվականից ի վեր երկրում գրանցված 53 ջերմային ալիքներից կեսը տեղի է ունեցել 2010 թվականից հետո՝ միտում, որը մասնագետները կապում են կլիմայի փոփոխության հետ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներ են․ մոտ 3 հազար մարդ է տարհանվել