Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1/8-ի վերջին խաղերն են

ԱՄՆ - Դրվագ 1/8 եզրափակիչի Իսպանիա-Պորտուգալիա խաղից, Արլինգթոն, 6-ը հուլիսի, 2026թ.

Շվեյցարիա-Կոլումբիա և Արգենտինա-Եգիպտոս հանդիպումներով այսօր կավարտվի ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը: Հաղթող թիմերը հուլիսի 12-ին կհանդիպեն քառորդ եզրափակիչում:

Երեկ Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ, Բելգիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց ԱՄՆ թիմին: Իսպանացիները և բելգիացիները քառորդ եզրափակիչում կհանդիպեն հուլիսի 10-ին:

Քառորդ եզրափակիչի Ֆրանսիա-Մարոկկո և Նորվեգիա-Անգլիա խաղերը ևս կկայանան համապատասխանաբար հուլիսի 10-ին և 12-ին:

Առաջնության կիսաեզրափակիչ խաղերը կանցկացվեն հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռոնալդուն ավարտեց պայքարն իր մասնակցությամբ վերջին Աշխարհի առաջնությունումՖԻՖԱ-ի նախագահ. Թրամփի զանգը չի ազդել ամերիկացի հարձակվողի որակազրկումը կասեցնելու որոշման վրաՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ին մեղադրում է «կարմիր գիծը հատելու» մեջԲրազիլիան հրաժեշտ տվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնի են 1/4-ի զույգերից երկուսը Գերմանիան, Նիդերլանդները հրաժեշտ տվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՌոնալդուն՝ Աշխարհի վեց առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստԼիոնել Մեսսին 18-րդ գոլով դարձավ ԱԱ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկունԻրանը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսի հանդերձարանում՝ Բելգիայի հետ ոչ-ոքիից հետոԻրանը՝ Մեքսիկայում, ուզբեկները՝ պատմական դեբյուտով, անվտանգության խիստ միջոցառումներ․ մեկնարկում է Մունդիալ-2026-ը