Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը՝ Իսպանիա-Արգենտինա

ԱՄՆ - Լաուտարո Մարտինեսը Արգենտինայի հաղթական գոլն է խփում Անգլիայի հետ կիսաեզրափակիչ խաղում, 15-ը հուլիսի, 2026թ.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում հուլիսի 19-ին Նյու Յորք Նյու Ջերսի մարզադաշտում կհանդիպեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները:

Աշխարհի եռակի չեմպիոն Արգենտինայի հավաքականը առաջնության կիսաեզրափակիչում չորեքշաբթի օրը 2:1 հաշվով առավելության հասավ Անգլիայի ընտրանու նկատմամբ: Խաղի հաշիվը 55-րդ րոպեին բացեցին անգլիացիները՝ գոլի հեղինակ դարձավ Էնթոնի Գորդոնը, արգենտինացիներին միայն խաղավերջում հաջողվեց նախ հավասարեցնել հաշիվը՝ 85-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Էնցո Ֆերնանդեսը, ապա հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին Լաուտարո Մարտինեսը հաղթական գոլի հեղինակ դարձավ:

Արգենտինացիները առաջնության եզրափակիչ փուլի բոլոր 7 հանդիպումներում հաղթանակ են տոնել՝ Ավստրիայի, Ալժիրի, Հորդանանի, Կաբո Վերդեի, Եգիպտոսի, Շվեյցարիայի և Անգլիայի նկատմամբ: Իսպանիան միայն մեկ ոչ-ոքի է խաղացել՝ Կաբո Վերդեի հետ, և հաղթել է մնացած 6 հանդիպումներում՝ Ուրուգվային, Սաուդյան Արաբիային, Ավստրիային, Պորտուգալիային, Բելգիային և Ֆրանսիային:

Իսպանիան աշխարհի չեմպիոն է դարձել մեկ անգամ՝ 2010 թվականին:

Առաջնության եզրափակիչի նախօրեին երրորդ տեղի համար կխաղան Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսպանիան Աշխարհի առաջնության եզրափակիչում էՄեծ աստղեր ու հին մրցակիցներ. կիսաեզրափակիչից 5 պակասՖուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները՝ Ֆրանսիա-Իսպանիա, Անգլիա-ԱրգենտինաՖուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց 1/8 եզրափակիչըՄեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը. Արգենտինան՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչումՌոնալդուն ավարտեց պայքարն իր մասնակցությամբ վերջին Աշխարհի առաջնությունումԲրազիլիան հրաժեշտ տվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնի են 1/4-ի զույգերից երկուսը Գերմանիան, Նիդերլանդները հրաժեշտ տվեցին ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՌոնալդուն՝ Աշխարհի վեց առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ