Ֆիդանը Ռյուտեի հետ քննարկել է Սև ծովի անվտանգությունը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ այսօր քննարկել է Սև ծովի անվտանգությունը՝ Ռուսաստանի հետ կապված տանկերների վրա վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներից հետո։

Անկարան, որը Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմում պահպանում է հարաբերությունները երկու կողմերի հետ, դատապարտել է հարձակումները, որոնցից մի քանիսի պատասխանատվությունը ստանձնել է Ուկրաինան։

Կիևը, միաժամանակ, պնդում է, թե որևէ կապ չունի երեկ Թուրքիայի ափերի մոտ տեղի ունեցած հարձակման համար, որի թիրախում էր հայտնվել ռուսական դրոշի ներքո նավարկող՝ ձեթով բեռնված տանկերներից մեկը։

Թուրքիան անընդունելի է անվանել նավագնացության վրա հարձակումները և զգուշացրել է «բոլոր կողմերին»՝ դադարեցնել դրանք: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը Reuters-ին փոխանցել է, թե այս կոչը հատկապես վերաբերում է Ուկրաինայի իշխանություններին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բանակցությունները Կրեմլում՝ «օգտակար, կառուցողական և իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա»Ուկրաինան Սև ծովում ԱԹՍ-երով հարվածել է ռուսական «ստվերային նավատորմի» երկու լցանավերի. Reuters