Ֆիդանը Բայրամովի հետ շուրջ 2 ժամ քննարկել է Միրզոյանի և Ռուբիոյի ստորագրած TRIPP շրջանակային փաստաթուղթը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդան և Ջեյհուն Բայրամով, արխիվ

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ շուրջ երկու ժամանոց հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի արտգործնախարարի՝ վաշինգտոնյան վերջին այցի ժամանակ ստորագրված TRIPP շրջանակային փաստաթուղթը։

«Մենք այս հարցի շուրջ երկժամյա քննարկումներ ենք ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի տեսլականը կարևոր է մեզ համար։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է այս մասին», - ասել է Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի արտգործնախարարը նաև վստահեցրել է՝ Անկարան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ինչպես նաև կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, ինչպես նաև Հայաստանը ունեն դրա համար անհրաժեշտ կամքը», - ասել է Ֆիդանը։

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների հետ պետքարտուղարի հետ TRIPP նախագծի իրականացման շրջանակի ստորագրմանը և հրապարակմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, մասնավորապես, որ գործընթացը պետք է դիտարկել ավելի լայն տարածաշրջանային շրջանակում։ Այդ համատեքստում Արարատ Միրզոյանը նշեց, որ Թուրքիայի հետ այս ուղղությամբ քննարկումներ կան, և դրանք բավականին կոնստրուկտիվ են։ «Կարծում եմ՝ մոտ ապագայում շոշափելի առաջընթացի քայլեր կունենանք», - ասաց նախարարը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Համաձայնեցված շրջանակում պատրաստ ենք անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև. Փաշինյան«Հայաստանն Ադրբեջանին միջանցք է տալիս. չկա փոխադարձության սկզբունքը». պատգամավորը՝ TRIPP-ի մասին «Շահեկան փաստաթուղթ». Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը«Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը կարևոր քայլ է». ՀաջիզադեԱՄՆ-ը ու Հայաստանը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՄիրզոյան․ TRIPP-ում բաժնեմասերի հարաբերակցությունը պայմանավորված է ներդրումների ծավալովՌուբիոն՝ Միրզոյանի հետ հանդիպմանը. TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել