Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում մի շարք այլ թեմաների հետ միասին քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը։
Վերջին անգամ Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսով զրուցել էին նախորդ շաբաթ։ Հաքան Ֆիդանի փոխանցմամբ՝ այդ զրույցի ընթացքում ինքը և Ջեյհուն Բայրամովը շուրջ երկու ժամ քննարկել էին «Թրամփի ուղուն» վերաբերող հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի դրույթները։ Փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում հունվարի 13-ին։