Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացումը

Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Ստամբուլում։

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Ֆիդանն ու Բայրամովը քննարկվել են Միջին միջանցքի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակում համագործակցության հեռանկարները, տարածաշրջանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնման և էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը։

Ադրբեջանա-թուրքական եղբայրությունը շարունակում է մնալ առավել ամուր, քան երբևէ, հանդիպումից հետո X -ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆիդան. Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ