Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։ Այս մասին X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը:
«Մենք ականատես ենք լինում Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների… Հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և բարոյական առումներով» և զգուշացնում ենք, որ «սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»,- հայտարարել է Ֆիգելը:
Նախօրեին էլ Երևանում Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են՝ Հայ Առաքելական եկեղեցու ու հոգևորականների դեմ հալածանքները շարունակվում են: Կազմակերպության ներկայացուցիչները ցանկանում են, որ այդ հարցը Վաշինգտոնում անցկացվող կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությանն արժանանա: Պատվիրակությունը երեկ Մայր Աթոռ է գնացել՝ հանդիպել Վեհափառի հետ, եղել են նաև ԱԱԾ շենքի նկուղում ՝ զրուցել բանտարկված Բագրատ արքեպիսկոպոսի հետ: Նրանից նամակ ունեն՝ ուղղված Միացյալ Նահանգների փոխնախագահին ու Նահանգներում անցկացվող Վեհաժողովի մասնակիցներին: