Եվրամիությունը հաստատեց ռուսական գազի ներկրման լիակատար արգելքի առաջարկը

Գազաբաշխիչ կայան Հունգարիայում, արխիվ

Եվրամիության խորհուրդն այսօր հաստատել է դաշինքի երկրների կողմից ռուսական գազի ներկրումից հրաժարվելու մասին որոշումը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ այսօր հաստատված նախագծի համաձայն՝ ԵՄ անդամ պետությունների կողմից ռուսական գազի ներկրման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի նոյեմբերի 1-ը։

Նախագծին դեմ են արտահայտվել ԵՄ անդամ երկրներից երկուսը՝ Հունգարիան և Սլովակիան։ Հունգարիայի կառավարությունն արդեն իսկ հայտարարել է, որ ԵՄ խորհրդի այսօրվա որոշումը բողոքարկելու է Եվրոպական դատարանում։

Այս պահին Ռուսաստանը մատակարարում է ԵՄ տարածքում սպառվող գազի 13 տոկոսը։ Մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը ռուսական գազի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասնում էր 40 տոկոսի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հունգարիան անընդունելի է համարում ռուսական էներգակիրների ներմուծման վերաբերյալ ԵՄ որոշումըՕրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը կմնա Հունգարիայի էներգամատակարարման հիմնական օղակըՌուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները ժամանակավորապես չեն ենթարկվի ԱՄՆ պատժամիջոցներինԵՄ յոթ երկրներ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների գնումները. Reuters