Եվրահանձնաժողովը 3.3 միլիարդ եվրո է տրամադրում Ուկրաինային՝ սպառազինություն գնելու համար, ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:
«Այսօր մենք 3.3 միլիարդ եվրո կփոխանցենք Ուկրաինային Աջակցության փոխառության (Ukraine Support Loan) շրջանակում դրոններ և հրթիռներ գնելու համար: Եվրոպան կշարունակի Ուկրաինային ցուցաբերել աջակցությունը, որն անհրաժեշտ է նրա բնակչության և տարածքի պաշտպանության համար», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Սա չորրորդ տրանշն է ծրագրի պաշտպանական մասի շրջանակում: Այն ներառյալ՝ Եվրահանձնաժողովն ընթացիկ տարում Ուկրաինային կհատկացնի 15 մլրդ եվրո՝ ուղղված պաշտպանությանը և աջակցության այլ ձևերին:
Ukraine Support Loan-ով նախատեսվում է Կիևին 2026-27 թվականներին տրամադրել մինչև 90 միլիարդ եվրո, որից 60 միլիարդը՝ պաշտպանական կարիքների համար, 30 միլիարդը՝ բյուջետային օգնություն: Այս տարի նախատեսված է մինչև 45 մլրդ եվրո, որից 28.3 մլրդ-ը պետք է ուղղվի Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական ներուժի ամրապնդմանը:
Սեպտեմբերի 11-ին Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել Ուկրաինային հակաօդային պաշտպանության և պաշտպանական այլ կարիքների համար ևս 6.1 մլրդ եվրո տրամադրելուն: