Երուսաղեմի Հայոց պատրիարքն օգնության խնդրանքով դիմել է Իսրայելի վարչապետին

Պատրիարք Նուրհան Մանուկյան, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, կոլաժը՝ Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջից

Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից Հայոց պատրիարքության գույքի բռնագրավման անարդար որոշման և Պատրիարքությանը պարտադրվող անտրամաբանական ահռելի պարտքի առնչությամբ Պատրիարք Նուրհան Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը:

Պատրիարքն իր նամակում մասնավորապես հորդորում է Իսրայելի վարչապետին միջամտել հարցին, դադարեցնել Հայոց պատրիարքության դեմ Երուսաղեմի քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և խնդրին լուծում տալու նպատակով վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հետ հանդիպումները, ասված է հաղորդագրությունում:

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ահազանգում է, որ քաղաքապետարանը, որպես պատճառ նշելով 1994 թվականից գոյացած հարկային պարտքը, պատրաստվում է բռնագրավել Պատրիարքարանի սեփականություններ: Պատրիարքությունը բողոք է ներկայացրել դատարան, որի մերժման դեպքում կարող է զրկվել իրեն դարերով պատկանող ունեցվածքից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար«Կովերի պարտեզում» կրկին բախումներ ենՀՀ նախկին նախագահը Իսրայելի իշխանություններին հորդորում է պաշտպանել հայ համայնքը բռնություններից «Կովերի պարտեզում» անհանգիստ է եղել անգամ Ամանորի գիշերըՀարձակման է ենթարկվել Երուսաղեմի հայկական թաղամասը, կան վիրավորներ. պատրիարքություն