Մատչելիության հղումներ

ՀՀ նախկին նախագահը Իսրայելի իշխանություններին հորդորում է պաշտպանել հայ համայնքը բռնություններից


Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը իսրայելական Haaretz թերթում հրապարակած հոդվածում գրել է, որ Երուսաղեմի հին քաղաքում, որտեղ ապրում է հայկական սփյուռքի ամենահին համայնքը, հողային վեճի շուրջ տեղի ունեցած բռնությունը կարող է ապառնալ հայկական թաղամասի ապագային։

«Երուսաղեմի հայ համայնքի անդամների դեմ վերջերս իրականացրած համակարգված հարձակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ պահանջելով Իսրայելի իշխանությունների անհապաղ միջամտությունը։

«Կովերի պարտեզը» բախումների կենտրոնում է ամիսներ շարունակ․ կրքերը բորբոքվեցին անցած գարնանը, երբ պարզվեց, որ Հայոց պատրիարքարանը 100 տարով ու վիճահարույց պայմաններում իսրայելական ընկերությանը վարձակալության է հանձնել ոչ միայն «Կովերի պարտեզ» տարածքը, այլև թաղամասում գտնվող 5 տուն ու Պատրիարքարանի մի քանի շինությունները։

XS
SM
MD
LG