Երևանը սպասում է Ադրբեջանի ՀԿ ներկայացուցիչների այցին. Սիմոնյան

Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Հայաստան, փետրվար, 2026թ, (Լուսանկարը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության)

Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է՝ պաշտոնական Երևանը սպասում է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների այցին Հայաստան:

«Հրապարակային ասում եմ՝ մենք սպասում ենք իրենց այցին, մենք շատ ուրախ կլինենք, որ այդ այցը տեղի ունենա, պատրաստ ենք շատ լավ ընդունել իրենց», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այցը չեղարկվել էր, որովհետև ընդհանուր լարվածություն կար:

Երկու օր առաջ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ադրբեջանական կողմը որոշել է հետաձգել հայ և ադրբեջանցի փորձագետների՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում այս օրերին Երևանում նախատեսված քննարկումները՝ «մինչև լարվածությունը թուլանա»:

Հայ և ադրբեջանցի փորձագետներն արդեն մի քանի փոխադարձ հանդիպումներ են ունեցել. այս տարի վերջին անգամ ադրբեջանցի փորձագետները Երևան էին ժամանել մայիսին՝ «Երևանյան երկխոսություն -2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում