Երևանը Իրանում և Իսրայելում ՀՀ քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:

Երևանը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը և, ըստ անհրաժեշտության, հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ, ասված է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ն նաև ներկայացրել է Իրանում և Իսրայելում թեժ գծերը՝ Իրանում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +98 902 0059927: Վերջինի անհասանելի լինելու դեպքում՝ ԱԳՆ թեժ գիծ. +37455620111 (նաև WhatsApp), Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծ. +972 58 607-0313 (նաև Whatsapp), +972585811144:

ԱՄՆ-ն ու Իսրայելն այսօր հարվածել են Իրանին, վերջինս պատասխան հարվածներ է ձեռնարկել Իսրայելի դեմ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի հիմնական ռազմաբազաները՝ Մերձավոր Արևելքում