Երևանում անցկացվել է ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ը Երևանում տեղի է ունեցել կուսակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով’ մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։

ՀՅԴ Բյուրոյի հաղորդագրության համաձայն՝ «խորհրդաժողովում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության և հայոց պետականության առջև ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այդ ուղղությամբ համակարգված, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը»։

Առանձնահատուկ շեշտվել է «ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության և մեր պետականության անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման գործում հետևողական և միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարևորությունը», - փոխանցում է Դաշնակցության Բյուրոն՝ այլ մանրամասներ չներկայացնելով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին դաշինքով կմասնակցի. ով կլինի վարչապետի թեկնածուն