Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման հեռանկարները․ հնդկական մամուլ

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի այցը Հնդկաստան, 28-ը ապրիլի, 2026թ.

«Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման, ռազմավարական գործակցության խորացման և զինված ուժերի արդիականացման հեռանկարները», - հաղորդում է The New Indian Express պարբերականը՝ տեղեկություններ հաղորդելով Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի Հնդկաստան կատարած այցի մասին։

Սեփական աղբյուրները վկայակոչելով՝ պարբերականը պնդում է, որ Հայաստանը քննարկում է հնդկական զինատեսակները իր տարածքում արտադրելու տարբերակները։

«Հնդկաստանի Պաշտպանության միավորված շտաբի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կողմերը քննարկում են ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը», - գրում է The New Indian Express-ը։

Թերթի պնդմամբ՝ այդ դեպքում հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը դուրս է գալու «ավանդական գնորդ-վաճառող տրամաբանությունից դեպի համատեղ մշակում և տեղական արտադրության կազմակերպում»։

«Հայաստանն ուսումնասիրում է հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերը իր տարածքում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակները», - գրում է թերթը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԳՇ պետը Հնդկաստանում քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունըՆերկայացվել Է Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշներըՀնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին ընդունել է Հայաստանի վարչապետըՍուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետինՀայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետըՀայաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի. ուղերձներPinaka հրթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան. The Times of India