Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ

«Երևանյան երկխոսություն -2026» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ։ Այդ մասին հայտնում եմ ադրբեջանական գործակալությունները, նշելով, որ նրանց թվում են՝ ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։

Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցներ են։

Նույն նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան էին ժամանել փետրվարի 13-ին: Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվեց երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

ԱԽ քարտուղար Արմենը Գրիգորյանը ևս հանդիպել էր Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Անցյալ տարի ադրբեջանցի փորձագետները մասնակցել էին Երևանում կայացած «Օրբելի ֆորում. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջոցառմանը։

Անցյալ նոյեմբերին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել: Այդ ժամանակ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ որոշում էր կայացվել նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»:

Հայ-ադրբեջանական շփումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Սպիտակ տանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է քննարկվել Հայաստան այցելած ադրբեջանցի փորձագետների հետ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետները