Չորս զոհ, վիրավորներ Ղրիմում՝ ուկրաինական հարվածներից հետո

Սեվաստոպոլը՝ ուկրաինական հարվածից հետո, արխիվ

Ուկրաինան հարվածել է Ղրիմի խոշորագույն Սիմֆերոպոլ և Սեվաստոպոլ քաղաքներին, Reuters-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել են Կրեմլի կողմից նշանակված շրջանային պաշտոնյաները։

Ղրիմի՝ Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Աքսիոնովի խոսքով՝ ուկրաինական ուժերը հարվածել են Սիմֆերոպոլի ոչ բնակելի հատվածին, որի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ յոթ մարդ։

Աքսիոնովը նաև հայտնել է, որ ուղևորատար գնացքին Ուկրաինայի հարվածը մեկ մարդու կյանք է խլել, վիրավորել երեքին։

Նավահանգստային Սեվաստոպոլ քաղաքի՝ ՌԴ-ի կողմից նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաևն էլ տեղեկացրել է, որ հակօդային պաշտպանության ստորաբաժանումներն ավելի քան 20 ուկրաինական անօդաչու են խոցել։

Տուժածների մասին Ռազվոժաևը տեղեկություններ չի փոխանցել, սակայն նշել է, որ որոշ շինություններ վնասներ են կրել ԱԹՍ բեկորներից։

Հունիսի 2-ին ուկրաինական խոշոր քաղաքների վրա ռուսական հարձակման հետևանքով 23 մարդ էր զոհվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Յոթ զոհ՝ Դոնեցկում, ռուսական հարվածներից էլ Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 23-ի

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական հարվածներից հետո՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ԿիևՌԴ-ի հետ բանակցությունների հնարավորությունը պահպանվում է մինչև ձմեռ. Զելենսկի