Երեկ ռուսների հարվածներից Ուկրաինայում առնվազն 9 մարդ է զոհվել

Ուկրաինա - Կրամատորսկում հարձակման ենթարկված ավտոմեքենաներից մեկը, 12-ը սեպտեմբերի, 20206թ.

Շաբաթ օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների ռուսական ուժերի հասցրած հարվածներից առնվազն 9 մարդ է զոհվել, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսները հարձակվել են ավտոմեքենաների վրա, մեկուկես ժամվա ընթացքում երեք հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել:

«Դրանք ռազմական թիրախներ չեն, դրանք սովորական քաղաքացիական ավտոմեքենաներ են: Մարդիկ գնում էին իրենց գործերով», - ընդգծել է Կրամատորսկի քաղաքային խորհուրդը:

Ժիտոմիրի մարզի նահանգապետ Վիտալի Բունեչկոն հաղորդել է, որ ռուսները հարված են հասցրել նպարեղենի խանութի Զվյագել քաղաքում` սպանելով երկու մարդու:

Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը հաղորդել է, որ Զապորոժիե քաղաքին և այլ բնակավայրերի հասցված հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել:

Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Վիկուլի փոխանցմամբ՝ գիշերը քաղաքին անօդաչու թռչող սարքերով և հրիթռներով հասցված հարվածներից երկու մարդ է զոհվել:

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն էլ ռուսները հարվածներ են հասցրել Օդեսային և Ուկրաինայի արևմտյան մարզերին:

Օդեսայի բնակելի շենքերի վրա հարձակումների հետևանքով առնվազն 9 մարդ է տուժել:

Վոլինի մարզում՝ Լեհաստանի սահմանից մոտ 2 կմ հեռավորության վրա, հարված է հասցվել Կիև-Վարշավա մարդատար գնացքի լոկոմոտիվին: Ուղևորները տարհանվել են, տուժածներ չկան:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի վրա արձակվել է սովորականից շատ՝ 450-ից ավելի անօդաչու թռչող սարք, առավոտյան գրոհները շարունակվել են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսները հարվածել են Զապորոժիեին, Կրիվոյ Ռոգին և Օդեսային. առնվազն 4 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվելՌուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներԶոհեր, տասնյակ վիրավորներ Պավլոգրադին ռուսների հասցրած հարվածի հետևանքով