Էրդողանը ծրագրում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողան և Իլհամ Ալիև, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Ադրբեջան այցելել նոյեմբերի 8-ին՝ այդ երկրում նշվող հաղթանակի օրվա կապակցությամբ:

«Եթե արտակարգ հանգամանքներ ի հայտ չգան, ես ծրագրում եմ Ադրբեջան այցելել նոյեմբերի 8-ին: Հուսով եմ՝ այդ այցի շրջանակում հնարավորություն կունենանք նախաձեռնել անհրաժեշտ քայլերը», - ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շատ ավելին են, քան ավանդական դիվանագիտական շփումները: Երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, մեր ընդհանուր ապագայի արդյունքն է: Չկան այնպիսի արգելքներ, որոնք չկարողանար հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը», - վստահեցրել է Թուրքիայի նախագահը:

Վերջերս նկատելի լարվածություն կա երկու երկրների միջև՝ կապված ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու արգելքի, Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունների հետ: Մասնավորապես, չնայած Թուրքիայի նախագահի անձնական հրավերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած շաբաթ չմասնակցեց Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների գագաթնաժողովին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքու-Անկարա տարաձայնությունները վտանգում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը վայելող խոշոր նախագծերը Ալիևը բաց է թողել թյուրքական գագաթնաժողովը․ Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում էԲայրամովը ժամանել է Թուրքիա, Ալիևն էլ շնորհավորել է ԷրդողանինԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԲաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումԻ՞նչ չեն կիսում Թուրքիան և Ադրբեջանը