Էրդողանը կարևորել է ԵՄ-ի հետ համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային, քննարկել առևտրի, պաշտպանության և էներգետիկայի հարցեր։

Անկարան կրկին բարձրացրել է ԵՄ անդամակցության և Մաքսային միության վերականգնման հարցը։ Թուրքիայի նախագահը շեշտել է, թե տարածաշրջանային վերջին իրադարձությունները հստակ ընդգծում են Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների աշխարհաքաղաքական նշանակությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան պետք է մաս կազմի ԵՄ անվտանգության համակարգին. Էրդողան

Թուրքիան Եվրոպական ընտանիքին անդամակցության հայտ է ներկայացրել մոտ 40 տարի առաջ, բանակցությունները սկսել են 2005-ից, սակայն գործընթացը դանդաղ է ընթանում՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում առկա բացթողումների պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եվրոպան այսօր ավելի շատ Թուրքիայի կարիքն ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայինը». Էրդողան

Բելգիայի հետ համագործակցության հիմնական ուղղություններից մեկը նախագահը նշել է «կանաչ» էներգետիկան՝ ընդգծելով, որ Թուրքիան Եվրոպայում վերականգնվող էներգիայի աղբյուրների տեղակայված հզորությունների ծավալով առաջատար դիրքերում է ։