Էրդողանը «բավարար» է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված «առաջընթացը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը «բավարար» է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված «առաջընթացը»՝ ընդգծելով, որ «դրական արդյունք է ակնկալում» մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից։

Ըստ ԱՊԱ գործակալության՝ Ռեջեփ Էրդողանը շեշտել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը, և որ «տարածաշրջանը պետք է համաձայնության գա»։

Ադրբեջանական պետական լրատվամիջոցների համաձայն՝ վարչապետ Ասադովը Թուրքիայում է պաշտոնական այցի շրջանակներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա․ Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպումը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վիճակի մասին