Էնդի Բըրնհեմը՝ Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության առաջնորդ

Միացյալ Թագավորություն - Էնդի Բըրնհեմը Լեյբորիստական կուսակցության համագումարի ժամանակ, Լոնդոն, 17-ը հուլիսի, 2026թ.

Էնդի Բըրնհեմը ընտրվեց Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, ինչը նրան հնարավորություն կտա դառնալ երկրի յոթերորդ վարչապետը՝ անցած մեկ տասնամյակի ընթացքում։

Կուսակցության առաջնորդի պաշտոնը ստանձնելուց հետո՝ առաջին ելույթում Բըրնհեմը հայտարարել է, թե պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և վերադարձնել այն մարդկանց հույսը, «որոնք չափազանց երկար են սպասել, որ քաղաքականությունը մտաբերի նրանց»։

Նա նաև երախտագիտություն է հայտնել Քիր Սթարմերին, ում կփոխարինի առաջիկա երկուշաբթի։ Ակնկալվում է, որ այդ օրն էլ հենց պարզ կդառնան Մեծ Բրիտանիայի նոր կառավարության կազմն ու օրակարգը։

Մինչ այդ՝ անցած ամիս, Բըրնհեմը ակնարկել էր, որ պատրաստվում է բարեփոխումները Լոնդոնից տանել դեպի շրջաններ՝ խորացող անհավասարությունը նվազեցնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սթարմերը հրաժարական տվեց. ո՞վ կփոխարինի նրան Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում